Մ․ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա առթիվ
22/12/2023
Հարգելի´ էներգետիկներ , Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Էներգետիկան Հայաստանի տնտեսության այն ճյուղերից է, որը ամբողջովին և հմտորեն մշտապես ենթարկվել է վերափոխումների: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ առաջիկայում էլ շարունակելու ենք ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մաղթում նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի։ ...
ՀՀ ՏԿԵ նախարարության շնորհակալագրով են պարգևատրվել Մ․ Մեսրոպյանը և Գ․ Ղազարյանը
22/12/2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված էներգետիկների մասնագիտական տոնին: Նախարարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց ամենօրյա նվիրված աշխատանքով է պայմանավորված համակարգի կայուն և անխափան գործառնումը։ Միջոցառման շրջանակներում Էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրե...
ՄԱՔՈԻՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԸԹՈՆ
07/12/2023
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության hիմնադրամը դեկտեմբերի 1-2-ը TUMO Գյումրիում կազմակերպել են «ՄԱՔՈԻՐ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՔԸԹՈՆ»-ը։ Հեքըթոնին մասնակցում էին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ երիտասարդ աշխատակիցները, ովքեր խմբեր կազմելով այլ մասնակիցների հետ ներկայացրել են թիմային նախագծեր, ի նպաստ Գյումրի համայնքում էներգետիկ և բնապահպանական առկա խնդիրների լուծմանը։ Միջոցառման ավարտին լավագույն նախածերը պարգևատրվել են։ «Հաշվարկային...
Էներգետիկ շաբաթ 2023
28/11/2023
Այսօր մեկնարկեց «Էներգետիկ շաբաթ 2023» մեկշաբաթյա միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից։ «էներգետիկ շաբաթ 2023» նվիրված է «Հայաստանի էներգետիկայի բնագավառում օրեսդրական բարեփոխումներին»:Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալե...
Հոկտեմբեր ամսվա ամփոփում
10/11/2023
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում շուկայի կառավարման ծրագրի միջոցով ավարտին հասցվեց և շուկայի մասնակիցներին ներկայացվեց 2023 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման ակտերը։...