+374 10 542779
Շնորհավորական ուղերձ
30/12/2024

Գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Նորայր Հարությունյանի ամանորյա շնորհավորական ուղերձը:
Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ
Ջերմորեն շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Սրտանց ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղությունն ու ջերմությունը:
Թող հետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին:
Ցանկանում եմ, որ գալիք տարում ևս արդյունավետ ու համակարգված աշխատանքի շնորհիվ շարունակենք Հայաստանի էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանն ուղղված ջանքերը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում առողջություն, անսահման սեր, բարեկեցություն և խաղաղություն բոլորիս ընտանիքներին:
Նորություններ
