«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ISO 37001 միջազգային ստանդարտի համապատասխան մշակել և հաստատել է հակակոռուպցիոն քաղաքականություն Ընկերության գործառույթների իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելու նպատակով:

Ընկերության նպատակն է ապահովել գործունեության ամբողջականություն, թափանցիկություն և վստահելիություն մեր գործընկերների նկատմամբ:

Քաղաքականությունը կիրառվում է Ընկերության բոլոր աշխատակիցների, շուկայի մասնակիցների և այլ երրորդ կողմերի նկատմամբ, որոնք առնչվում են ընկերության գործունեությանը:

Ընկերությունը հայտարարում է զրոյական հանդուրժողականություն կաշառակերության, ֆինանսական կեղծիքների և կոռուպցիոն այլ գործողությունների նկատմամբ։

Որևէ ձևով կաշառք առաջարկելը, տալը կամ ստանալը խստիվ արգելված է:

Ընկերությունը ներդրել է ազդարարման մեխանիզմ, որը թույլ է տալիս աշխատակիցներին և գործընկերներին հայտնել կոռուպցիայի դեպքերի մասին՝ առանց վախենալու վրեժխնդրությունից:

 

Ազդարարման գործընթացը աշխատակիցներին և շահառուներին հնարավորություն է տալիս ծանուցել կոռուպցիոն և այլ ապօրինի գործողությունների մասին:

Ազդարումը կարող է ներառել այնպիսի գործողություններ, որոնք խախտում են օրենսդրությունը, կազմակերպության էթիկական նորմերը, կաշառակերության դեմ պայքարի քաղաքականությունը, շահերի բախման իրավիճակները և այլն:

Սահմանվում է հետևյալ տեսակի դեպքերի ազդարարումը՝ կաշառակերություն, շահերի բախում, ապօրինի ֆինանսական գործողություններ, խարդախություն:

Ազդարարումն իրականացվում է Հակակոռուպցիոն կառավարման համակարգի ընթացակարգի շրջանակներում ամբողջական գաղտնիության պահպանմամբ՝ Abms-P8-9-1 ձևաթերթի լրացման և Հակակոռուպցիոն կառավարման պատասխանատուին ներկայացնելու միջոցով: Այլ ձևով ազդարարումները չեն դիտարկվում։

Այս ընթացակարգով պաշտպանվում են ազդարարի իրավունքները:

Ազդարարը կարող է մնալ անանուն, դա իր ցանկությունն է:

Ազդարումների գաղտնիությունը պահպանվում է ողջ ընթացքում:

Ազդարումն ուսումնասիրելու նպատակով հանձնվում է համապատասխան քննական մարմնին:

Վարույթը կարող է ներառել փաստաթղթերի ուսումնասիրություն, ներգրավված կողմերի հարցաքննություն և այլ անհրաժեշտ միջոցառումներ:

Վարույթն ավարտվելուց հետո կազմվում է զեկույց՝ ազդարարման արդյունքում հաստատված կամ հերքված տվյալներով:

Հաստատված կոռուպցիոն կամ անօրինական գործողությունների դեպքում կայացվում է ազդարարման հետաքննության վերջնական որոշում, նախաձեռնվում են համապատասխան կարգապահական միջոցառումներ կամ իրավական ընթացակարգեր:

Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը ՀՀ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով նախատեսված կարգով հաղորդում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն, ապա իրավասու մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած անձը դադարեցնում է ազդարարին պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է ազդարարին:

Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա հաղորդումը ստացած անձը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:

Ազդարարման համար անհրաժեշտ է ներբեռնել ազդարարման անհրաժեշտ Abms-P8-9-1 ձևաթերթը, լրացնել և ներկայացնել Հակակոռուպցիոն կառավարման պատասխանատուին: 

Այլ ձևով ազդարարումները չեն դիտարկվում և կարող են դիտարկվել որպես ազդարարի ոչ բարեխիղճ գործողություն՝ օրենքով սահմանված համապատասխան հետևանքներով։