Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեցին «Հելիոս Էներջի», «Բարի Արև», «Հելիոս Էներջի» ՍՊ ընկերություններին պատկանող արևային էլեկտրակայաններ։
Ծանոթացան ընկերության արևային կայանների շահագործման առանձնահատկություններին, ընկերության կողմից ոլորտում նախագծվող աշխատանքներին։
Ուշագրավ էր ընկերության աշխատակիցների կողմից ներկայացված, ոլորտում նախատեսվող աշխատանքների ավտոմատացման և լավարկման նորամուծությունների առաջընթացը։ Վերջինիս շրջանակում թողարկված ռոբոտների արտադրությունը հետաքրքություն կառաջացնի ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային շուկաներում։
Հոկտեմբեր 7, 2024