

Սույն թվականի հոկտեմբերի 3-4-ը «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի աշխատակիցներ Գագիկ Ստեփանյանը և Դավիթ Մեսրոպյանը մասնակցել են Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացած Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ֆոտովոլտային կայանների զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ միջոցառմանը։
Միջոցառումն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Eclareon GmbH-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում։