«Հաշվարկային կետրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Լիտվայի Հանրապետությունում։
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Հանրապետության էերգետիկայի նախարարի տեղակալ Այրիդաս Դաուկշասի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ինչպես նաև համակարգերի ինտեգրումը և դրանց ազդեցությունը էլեկտրացանցի վրա, ներառյալ հաճախականության և լարման կարգավորման հարցերը։
Պատվիրակությունն այցելել է նաև «Energy Cells» մարտկոցային կայան:
Հոկտեմբեր 7, 2024