«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նորայր Հարությունյանը 2025թ․ նոյեմբերի 13-ից 14-ը Փարիզում մասնակցել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գրասենյակում կայացած «Արագացնելով վերականգնվող էներգիայի ինտեգրումը և կենտրոնացում ակտիվ սպառողների ճկունության վրա» թեմայով Տարածաշրջանային աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական տարբեր երկրների փորձի և տարածաշրջանային մասնակից երկրների էներգահամակարգում վերականգնվող էներգետիկ աղբյուրների ինտեգրման, էլեկտրաէներգիայի սպառողների և արտադրողների գործունեության ճկունությունն ապահովող գործիքների և մոտեցումների վերաբերյալ հարցեր։
Հոկտեմբեր 7, 2024