Նորայր Հարությունյանի շնորհավորական ուղերձը

31/12/2025

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի´ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով առողջություն, խաղաղություն և էներգիայով լի տարի:
Թող 2026 թվականը լինի նորանոր ձեռքբերումների և նպատակների իրագործման տարի: Եվ թո՛ղ այդ նպատակները լինեն համահայկական, լինեն հօգուտ մեր հայրենիքի շենացման, ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման:
Մաղթում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում տիրի ջերմությունն ու խաղաղությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: