






ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում կազմակերպված երկշաբաթյա դասընթացի շրջանակներում սույն թվականի հուլիսի 21-ին հերթական խումբը ստացել է սերտիֆիկատներ։
Դասընթացի այս փուլին մասնակցում էին «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ՓԲԸ, «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ, «ԱԽԹԱԼԱՅԻ ԼՀԿ» ՓԲԸ, ՀՀ ՊԵկ (Արևելյան), «Զորախաչ» ՍՊԸ, «Վեգա» ՍՊԸ ներկայացուցիչները։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՆ ՄԶԳ Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը դասընթացի մասնակիցներին են հանձնել որակավորման սետիֆիկատներ։
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել դասընթացի կազմակերպման համար և վստահություն հայտնել, որ դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները առաջիկայում կկիրառեն արդեն գործնականում։