Նորայր Հարությունյանը ընդունել է Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի անդամներին

31/03/2026

«Հաշվարկային կետրոն » ՓԲ ընկերության Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանը ընդունել է Համաշխարհային բանկի Ուզբեկստանի էներգետիկ խմբի, ՀԲ էներգետիկ փորձագետների և առևտրային բանկերի ներկայացուցիչներին:

Ուզբեկստանի էներգետիկ խմբի անդամները Համաշխարհային բանկի խորհրդատու Աբգար Բուդաղյանի ուղեկցությամբ շրջայց են իրականացրել «Հաշվարկային կետրոն» ՓԲԸ Շուկայի կառավարման բաժին:

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանը ծանոթացրել է Շուկայի կառավարման ծրագրին, հեռանկարներին, պատասխանել ներկաների հարցերին:

Տեղի է ունեցել փորձի փոխանակում, կողմերը կարևորել են միջազգային համագործակցության անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման շրջայցները դարձնել շարունակական:

Հանդիպումն ամփոփվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում: