«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը սույն թվականի հունիսի 6-ից 7-ը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր էլեկտրաէներգետիկայի խորհրդատվական կոմիտեի 100-րդ նիստին։
Նիստի ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը․

Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի աշխատանքի մասին և դրա նախապատրաստումը ժամկետային պայմանագրերով էլեկտրաէներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպմանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում:

ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայում էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրային կանոնների նախագծի վերաբերյալ:

ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի տեղեկատվության փոխանակման կանոնների նախագծի վերաբերյալ:

ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային միանալու պայմանագրի ձևի նախագծի վերաբերյալ:

«ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի փոխանակման կանոնների նախագծերի և միանալու պայմանագրի ձևի լրամշակման աջակցության վերաբերյալ (բացառությամբ դրա հավելվածների), Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող ԵԱՏՄ-ի միացման պայմանագրի ձևի հավելվածների նախագծերի և էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի կանոնակարգերի մշակում» թեմայով գիտահետազոտական աշխատանքի 2-րդ փուլի կատարման արդյունքների վերաբերյալ: