«Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերության Գլխավոր տնօրեն Նորայր Հարությունյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա կապակցությամբ

22/12/2025

Հարգելի´ էներգետիկներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի` էներգետիկի օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ էներգիա, առողջություն, բազում հաջողություններ այս պատասխանատու և կարևոր աշխատանքում։ Այդ աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող երկիր է, այլև` արտահանող։
Վստահ եմ, որ այսուհետ ևս մասնագիտական բարձր կարողությունները կներդնենք մեր երկրում անկախ և կայուն էներգետիկ համակարգ ունենալու գործին։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս` ի գործ։