Գագիկ Ստեփանյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է աշխատաժողովի

27/07/2026

Էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի բաժնի գլխավոր համակարգող Գագիկ Ստեփանյանը սույն թվականի հուլիսի 15-ից հուլիսի 21-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է կառավարության կողմից կազմակերպված մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում բազմակողմ համագործակցության նախագծերի իրականացման նպատակով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության երկրների էներգետիկ համագործակցության վերաբերյալ» աշխատաժողովին։

Հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել Չինաստանի նոր էներգետիկ քաղաքականության, վերականգնվող էներգետիկայի, էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցման ոլորտների առաջատար փորձագետների և մասնագետների հետ։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են նոր էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները, կիրառվող տեխնոլոգիական լուծումնորը և համագործակցության արդյունավետ մոդելները։

Հանդիպել են նաև «POWERCHINA ZHONGNAN ENGINEERING CORPORATION LIMITED» ընկերության ղեկավար կազմի, Հորդանանի, Բանգլադեշի, Գամբիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են յուրաքանչյուր կողմի փորձը վերկանգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ։