Նորություններ

ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆԵՐԱՌՈՒՄ ԷՀԱՀ-ում

24/01/2024

Սույն թվականի հունվարի 18-ին էլեկտրաէներգիայի հաշվառման համալիրների սպասարկման բաժնի աշխատակիցները «Արարատ 2» 220\110\6 կՎ ենթակայանում 220 կՎ ուղղության վրա կատարել են նոր տեղադրված հաշվիչների ծրագրային թերությունների վերացմանն ուղղված աշխատանքներ, որից հետո ապահովել են տվյալների մուտքը էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգում։...

Մ․ Մեսրոպյանի ամանորյա ուղերձը

31/12/2023

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը Սիրելի´ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ: Ամփոփելով 2023 թվականը ուզում եմ նշել, որ անցնող տարին հայկական էներգետիկայի համար կայուն զարգացման տարի էր: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ գալիք տարում ևս կշարունակենք ոլորտի արդիականացմանն ուղղված աշխատանքները: Թող որ 2024 թվականին մեզանից յուրաքանչյուրը կարողանա ապրել այնպես, որ տարին լին...

Մ․ Մեսրոպյանը մասնակցել է ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական Շուկայի ձևավորման ենթակոմիտեի 118-րդ նիստին։

22/12/2023

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը և էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի պետ Կարեն Խոջագուրյանը սույն թվականի դեկտեմբերի 19-ից 20-ը մասնակցել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական Շուկայի ձևավորման ենթակոմիտեի 118-րդ նիստին։ Օրակարգում ընդգրկված էր հինգ հարց, որոնք վերաբերվում էին տեղեկատվության փոխանակման կանոններին և էլեկտրաէներգետիկական շուկային միանալու պայմանագրին։...

Մ․ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի օրվա առթիվ

22/12/2023

Հարգելի´ էներգետիկներ , Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ էներգետիկի օրվա առթիվ։ Էներգետիկան Հայաստանի տնտեսության այն ճյուղերից է, որը ամբողջովին և հմտորեն մշտապես ենթարկվել է վերափոխումների: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ առաջիկայում էլ շարունակելու ենք ոլորտի արդիականացման և էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մաղթում նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և ի շահ մեր ժողովրդի։ ...