Նորություններ

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը

31/12/2022

Սիրելի´ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Անցնող տարին թերևս պատմական էր հայկական էներգետիկայի համար:Ազատականացվեց էլեկտրաէներգետիկական շուկան և ուրախությամբ կարող ենք փաստել, որ իրականացված բարեփոխումը հաջողել ենք։ Մաղթում եմ, որ այսուհետ ևս հաջողությամբ կարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրներն ու անխափան պահել ՀՀ էներգահամակարգի աշխատանքը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորականներին, մաղթել նրանց բարի և խաղաղ ծառայութ...

Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը

22/12/2022

  Հարգելի էներգետիկներ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս` էներգետիկի օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ մեր դժվարին և պատասխանատու գործում: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ էներգետիկ համակարգը թևակոխել է զարգացման նոր փուլ և Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանում այն երկրներից է, որը բարեհաջող ազատականացնում է իր էլեկտրաէներգետիկական շուկան:Այս ամենի հետևում նախ և առաջ կանգնած են Ձեզ պես նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն կատարում են իրենց աշխատանքը տարվա բոլոր օրերին և ժամերին: Մեր երկրի կայուն զարգացման և տնտեսակա...

Մեսրոպ Մեսրոպյանի հարցազրույցը Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման վերաբերյալ

21/12/2022

  Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և ոլորտի մի շարք այլ հարցերի վերաբերյան #civic-ը զրուցել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի հետ։       ...

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն նշեց հիմնադրման 20-ամյակը

04/12/2022

Սույն թվականի նոյեմբերի 25-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունը նշեց հիմնադրման 20-ամյակը, որին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինեն, էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություն հարևան Վրաստանից։ Բացման խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորել է ընկերությանը 20-ամյակի կապակցո...