Մեսրոպ Մեսրոպյանի հարցազրույցը Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման վերաբերյալ
21/12/2022
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և ոլորտի մի շարք այլ հարցերի վերաբերյան #civic-ը զրուցել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանի հետ։ ...
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն նշեց հիմնադրման 20-ամյակը
04/12/2022
Սույն թվականի նոյեմբերի 25-ին «Հաշվարկային կենտրոն» ՓԲ ընկերությունը նշեց հիմնադրման 20-ամյակը, որին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինեն, էներգետիկ ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություն հարևան Վրաստանից։ Բացման խոսքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախ շնորհավորել է ընկերությանը 20-ամյակի կապակցո...
Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է հայ- վրացական աշխատանքային խմբի հանդիպմանը
22/09/2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի գլխավորությամբ սեպտեմբերի 8-ին Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել հայ-վրացական աշխատանքային խմբի հանդիպում, որին մասնակցել է նաև «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը: Հանդիպման ընթացքում կնքվել է Հայաստան- Վրաստան վթարային իրավիճակների դեպքում էլեկտրաէներգիայի առաքման պայմանագիրը, ինչպես նաև քննարկվել և վերջնական համաձայնության փուլում է գտնվում Հայաստան- Վրաստան ...
Մ. Մեսրոպյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստին
31/08/2022
Մ. Մեսրոպյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից էլեկտրաէներգետիկայի խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստին «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ. Մեսրոպյանը և էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման բաժնի պետ Կ. Խոջագուրյանը օգոստոսի 24-ից 25-ը Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն- Աթա քաղաքում մասնակցել են ԵԱՏՄ հանձնաժողովի Կոլեգիային կից էլեկտրաէներգետիկայի խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստին: Կողմերը քննարկել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկային վերաբերող մի շարք օրակարգային հարցեր, մասն...
Էլեկտրաէներգիայի ազատ առևտուր Հայաստանում․ ռիսկեր և հնարավորություններ
05/08/2022
Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան 2022թ-ի փետրվարի 1-ից ազատականացվել է։ Այսինքն, սպառողն այսուհետ ինքն է որոշելու՝ որ արտադրողից և ինչ գնով գնել էլեկտրաէներգիա։ Սա բարդ գործընթաց է, սակայն այլընտրանք չունեցող, աշխարհի շատ երկրներ արդեն գնում են այս ճանապարհով։ Շուկան ազատականացված է ԵՄ բոլոր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում, ազատականացվում է Մոլդովայում։ Այն մասին, թե ինչ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման հետ, ինչ ռիսկեր կան, արդյոք...